RSS

Category Archives: Students’ works

Video

At the weekend

thematic text At the weekend, illustrated and recorded by 3rd grade kids
Edward Ohanyan
Anahit Nazaretyan
Armen Movsisyan
Emin Ohanyan

 

King of Sicily

Image

 

Հ.ՈՒ.Լոնգֆելոյի <<Սիցիլիայի>> պոեմի պատմվածքային տարբերակի ամբողջական թարգմանությունը <<Իմ>> ամսագրի մայիսյան համարում:

 

 
Leave a comment

Posted by on May 10, 2013 in Students' works

 
Aside

Презентация Microsoft Office PowerPoint

Նյութը թարգմանել և ձևավորել է Լիլիթ Հովհաննիսյան

<<Մխիթար Սեբաստացի>> ԿՀ, Հիմնական դպրոց, 5-րդ դասարան

The Easter Donkey

 

Սուրբ Պատրիկի օր

Յուրաքանչյուր տարի` մարտի տասնյոթին, Բրիտանական կղզիներում և դրանցից դուրս նշվում է Սուրբ Պատրիկի օրը:

Երբևէ մտածել եք, թե ինչու են Սուրբ Պատրիկի օրը բոլորը հագնում կանաչ հագուստ, կամ ինչ կապ ունի երեքնուկը այս տոնախմբության հետ, ինչ խորհուրդ ունի հաջողակ Լեպռեկոնը կամ ինչ-որ տարօրինակ լպրծուն քարեր համբուրելը: Ահա պատասխանը:

 

Այն մարդը, ով դարձել է մեծն Սուրբ Պատրիկ`Իռլանդիայի գլխավոր սուրբը, ծնվել է Ուելսում մոտ մ.թ. 385-ին: Մի խումբ իռլանդացի ավազակներ, կողոպտելով նրանց գյուղը, առևանգում և ստրկության են վաճառում նրան, երբ նա 16 տարեկան էր: Մինչև  16 տարեկանը, Պատրիկն իրեն համարում էր հեթանոս եւ աշխատում էր որպես հովիվ: Ստրկության վեց երկար տարիներից հետո նա փախչում է Գալիայի հյուսիսային ափ, որտեղ նա հետագա տասներկու տարին սովորում է Սուրբ Ժերմենի`Օսերի եպիսկոպոսի վանքում: Նրա անունն ի ծնե  Մայվին Սուկատ էր: Սակայն վանքում ուսանելով և ապա քահանա օծվելով` Մայվունը  դարձավ Պատրիկ: Այստեղ ուսանելու ընթացքում նա հասկացավ, որ իր կյանքի նպատակը պետք է լինի Իռլանդիայի հեթանոսներին քրիստոնյա դարձնելը:

Նա երազում էր վերադառնալ Իռլանդիա և տեղի հեթանոս իռլանդացիներին դարձնել քրիստոնյա, սակայն իր վերադասները այդ գործը սուրբ Պալադիուսին են վստահում:

 Երկու տարի անց Սուրբ Պալադիուսը տեղափոխվում է Շոտլանդիա, իսկ Պատրիկը, նախօրոք վերցրած լինելով քրիստոնեական անունը, այնուհետև նշանակվում է Իռլանդիայի երկրորդ եպիսկոպոս: Պատրիկը բավականին հաջողակ էր մարդկանց դարձի բերելիս, ինչը հանգեցնում էր կելտական դրուիդների հետ բախումներին: Նա նաև ձերբակալվել է  մի քանի անգամ, սակայն ամեն անգամ փախուստի է դիմել: Պատրիկը շրջագայել է ողջ Իռլանդիայում` հիմնելով վանքեր ողջ երկրով մեկ: Նա ստեղծել է դպրոցներ ու կառուցել եկեղեցիներ, որոնք պետք է օգնեին Իռլանդիայի ժողովրդին քրիստոնյա դարձնել:

Սուրբ Պատրիկի առաքելությունն Իռլանդիայում տևեց երեսուն տարի: Դրանից հետո հեռանում է Դաուն կոմսություն: Նա մահացել է մ.թ. 461թ մարտի 17 – ին: Այդ ժամանակներից ի վեր մարտի 17-ը նշվում է որպես Սուրբ Պատրիկի հիշատակման օր:

Սուրբ Պատրիկի օրվա հետ կապում են իռլանդական ամեն բան. ցանկացած կանաչ կամ ոսկեգույն բան, երեքնուկը և հաջողությունը: Իսկ այդ օրվա ամենակարևոր խորհուրդն այն է, որ դա հոգևոր վերահաստատման օր է:
Սուրբ Պատրիկի օրվա հետ կապվում են մի քանի իռլանդական ավանդություններ և առասպելներ: Այնուամենայնիվ, ըստ պատմաբանների դրանցից շատ քչերն են իրականում ճիշտ: Այս պնդումներից մի քանիսը ներառում են այն համոզմունքը, որ սուրբ Պատրիկը կենդանություն է տվել մահացած մարդկանց:

Օրվա ավանդական խորհրդանիշը երեքնուկն է, որը կապված է իռլանդական մի ավանդության հետ: Երեքնուկը Ս. պատրիկն օգտագործում էր իր քարոզներում, որպեսզի ցույց տար, թե ինչպես Հայրը, Որդին և Սուրբ հոգին կարող են գոյատևել որպես Սուրբ Երրորդության առանձին տարրեր:

Նրա հետևորդները ընդունեցին նրա մեծարման օրը երեքնուկ կրելու այս սովորույթը:

Թարգմանությունը` <<Մխիթար Սեբաստացի>> ԿՀ, Հիմնական դպրոցի Թարգմանչական խումբ

Աղբյուրը` kidsgen.com

 

 
Leave a comment

Posted by on March 19, 2013 in Students' works