RSS

2013. Վայրիվերումներ և ձեռքբերումներ

11 Jan

Նախևառաջ` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Հունվար 2013: Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո վերադառնում եմ կրթահամալիր, ավելի կոնկրետ` Հիմնական դպրոց` կարծելով, որ ամեն ինչ առաջվա պես հարթ է ընթանալու: Բայց արի ու տես, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է քան սպասում էի: Նոր միջավայր, նորացված, ընդայնված ծրագրեր, նոր աշխատակազմ: Իսկական փորձություն:

Առաջին ձեռքբերումս այս ամենում ներգրավվելն ու առաջ գնալն էր:

Նախագծային ուսուցում, ամբողջապես համակարգչայնացված դասընթաց, Դպրոց –պարտեզում աշխատանք:  Սա արդեն այս տարվա երկրորդ խումբ բարձունքն էր, որը պետք է հաղթահարվեր:

Այ, այստեղ ինձ սպասում էր շատ լուրջ ու բովանդակալից աշխատանք:  Ամբողջապես նոութբուք-նեթբուքերով դասընթացն ապահովվեց շատ կարճ ժամանակահատվածում: Չէի ասի, որ դա ընթացավ հարթ, սակայն եթե հաշվի առնենք, թե որքան դրական կողմեր ուներ այս ներմուծումը մեր կրթական գործընթացում, այդ ամենը շատ աննշան են դառնում:

Նախագծային մեթոդով աշխատելն էլ հեշտ չէր: Կարծում եմ երկրորդ կիսամյակում կկարողանամ արդեն հմտորեն ծարագրել և իրականացնել արդյունավետ նախագծեր:

Իսկ բլոգով աշխատելն իսկական հաճույք է: Սա ևս 2013-ի լավագույն նորություններից էր ինձ համար:

2014-ի հիմնական անելիքս երկու լայնամասշտաբ նախագծի վրա աշխատանքն է` <<Արտասահմանյան գրականություն. Հեքիաթագրեր և հեքիաթներ>> և  <<Մանկական գրականություն. Ընթերցանությունը կրտսեր դպրոցում>>: 

Իսկ վերջում` լինենք բաց, բայց ոչ երկիմաստ; անկեղծ, բայց ոչ խայթող; աջակցող, բայց անշահախնդիր, աշխատենք սովորողի և մեր հասարակության օգտին, բայց մեր կամոք ու ներքին ոգևորությամբ: 

 
Leave a comment

Posted by on January 11, 2014 in Articles

 

Leave a comment